«Լեսթերի» կիսապաշտպան Նաամպալիս Մենդին հայտնել է, որ ցանկանում է հեռանալ ակումբից։
«Ես կցանկանայի հեռանալ։ Հուսով եմ, որ դա կկատարվի, բայց ես պետք է համբերատար լինեմ»,-ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում goal.com-ը:
29-ամյա սենեգալցի կիսապաշտպանը անգլիական ակումբում հանդես է գալիս 2016 թվականից։
Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառ։