«Մանչեսթեր Յունայթեդը» չի կարողանում համաձայնության գալ ֆրանսիացի մարզիչ Զինեդին Զիդանի հետ՝ հավանական պայամնագրի համագործակցության շուրջ, հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ Զիդանը հետաքրքրված չէ ակումբային ֆուտբոլ վերադառնալով և նախատեսում է աշխատանքի անցնել Ֆրանսիայի հավաքականում։ Մասնագետի աշխատանքի վերջին վայրը Մադրիդի «Ռեալն» էր։
Ֆրանսիայի հավաքականն այժմ գլխավորում է Դիդյե Դեշամը, ով կարող է լքել իր պաշտոնը 2022 թվականի աշխարհի առաջնությունից հետո։
























































