Նոյեմբերի 15-ին կայացած ԱԱ-2022-ի որակավորման հանդիպումների արդյունքներով որոշվել են ևս երկու թիմեր, ովքեր հանդես կգան մրցաշարում։
Աշխարհի 2022 թվականի առաջնության ուղեգրեր նվաճեցին Շվեյցարիան և Անգլիան։ Արդեն հայտնի է 11 թիմ, որոնք կխաղան ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլում (մրցաշարին կմասնակցի 32 հավաքական)։
Որպես կազմակերպիչ մրցաշարի ուղեգիր է ստացել Քաթարը։ Բրազիլիայի հավաքականը ժամանակից շուտ իրեն երաշխավորել է աշխարհի առաջնության ուղեգիր։
Եվրոպական ընտրական փուլում Գերմանիան, Դանիան, Ֆրանսիան, Բելգիան, Խորվաթիան, Սերբիան, Իսպանիան, Շվեյցարիան և Անգիան արդեն զբաղեցրել են առաջին տեղերը խմբերում։
























































