Երկուշաբթի՝ նոյեմբերի 15-ին, կայացավ 2022 թվականի աշխարհի առաջնության Սան Մարինո — Անգլիա ընտրական հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց բրիտանացիների հաղթանակով՝ 10:0 հաշվով։
Հարի Քեյնն այդ խաղում պոկեր ձևակերպեց: Այժմ նա 16 գոլ ունի ազգային հավաքականում 2021 թվականին։
Այս ցուցանիշով նա Անգլիայի հավաքականում գոլերի քանակով նոր ռեկորդ սահմանեց օրացուցային տարում:
Ավելի վաղ այս նվաճումը սահմանել էր Ջորջ Հիլսդոնը 1908 թվականին՝ խփելով 12 գոլ։ 1927 թվականին այս արդյունքը կրկնեց Դիքսի Դինը։
























































