Բրազիլացի հարձակվող Նեյմարը բաց կթողնի ԱԱ-2022-ի ընտրական փուլի Արգենտինայի դեմ առաջիկա հանդիպումը։ Այս մասի հայտնում է globo.com-ը:
Ֆուտբոլիստը մկանային վնասվածք է ստացել։ Թիմի բժշկական շտաբը որոշել է չվտանգել հարձակվողի առողջությունը, քանի որ բրազիլացիներն արդեն աշխարհի առաջնության ուղեգիր են նվաճել։
Արգենտինա-Բրազիլիա խաղը կկայանա նոյեմբերի 16-ին:























































