Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը մեկնաբանել է Կրիշտիանու Ռոնալդուի էմոցիոնալ արձագանքը՝ կապված Սերբիայից կրած պարտության հետ։
«Ռոնալդուն ասաց, որ իր խփած գոլը անարդարացիորեն չեն հաշվել։ Նա շատ նյարդայինացած էր, որը նորմալ երևույթ է։ Այդպիսի խաղից հետո ոչ ոք չի կարող բացատրել, թե ինչ տեղի ունեցավ»,- Սանտուշի խոսքերն է մեջբերում A Bola-ն։
Հիշեցնենք, որ Պորտուգալիան 1-2 հաշվով պարտվեց Սերբիային և պայքարը կշարունակի անցումային խաղերում։