Պաշտպան Դանի Ալվեշը բարեհաջող բուժզննում է անցել «Բարսելոնա» տեղափոխվելուց առաջ։ Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 38-ամյա ֆուտբոլիստն առաջին մարզումը կանցկացնի նոյեմբերի 15-ին։
Բրազիլացու շնորհանդեսը տեղի կունենա նոյեմբերի 17-ին «Կամպ Նոու» մարզադաշտում։
«Բարսելոնան» Ալվեշի վերադարձի մասին հայտարարել է նոյեմբերի 12-ին։ Նախկինում նա կատալոնական ակումբում հանդես է եկել 2008-ից 2016 թվականներին։
























































