ՊՍԺ-ի կիսապաշտպան Չավի Սիմոնսը կարող է վերադառնալ «Բարսելոնա»:
Կատալոնական ակումբը դիտարկում է 18-ամյա խաղացողի հետ պայմանագիր կնքելու տարբերակը, հայտնում է Cadena SER-ը: Հոլանդացու վերադարձի գաղափարն ավելի վաղ էր դիտարկվում, սակայն «Բարսելոնայի» ղեկավարությունը վերջին օրերին կրկին բարձրացրել է այդ հարցը։
Սիմոնսի գործակալ Մինո Ռայոլան հանդիպումներից մեկի ժամանակ քննարկել է «Բարսայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխությունը: Լապորտային դուր է գալիս անվճար տրանսֆերի գաղափարը․ ֆուտբոլիստի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ավարտվում է 2022 թվականին։
Սիմոնսը «Բարսելոնայի» սան է, ով միացել է ՊՍԺ-ին 2019 թվականի ամռանը և փարիզցիների կազմում անցկացրել է ընդամենը 2 խաղ։ Այս մրցաշրջանում նա խաղում է ՊՍԺ-ի Մ19 թիմում։
























































