Միլանի «Ինտերի» և Ուրուգվայի հավաքականի կիսապաշտպան Մաթիաս Վեսինոն կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ուրուգվայցի ֆուտբոլիստը դժգոհ է միլանյան գրանդում ստացած խաղաժամանակից, այս մասին տեղեկացնում է Football Italia-ն։
30-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագրի ժամկետն «Ինտերի» հետ լրանում է 2022 թվականի ամռանը։
Il Tempo-ն իր հերթին տեղեկացնում է, որ ֆուտբոլիստի հաջորդ ակումբը կարող է դառնալ հռոմեական «Ռոման»։
























































