Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում Պորտուգալիայի հավաքակաանը սեփական հարկի տակ 1-2 հաշվով զիջեց Սերբիայի ընտրանուն։
Ինչպես տեղեկացնում է Gracenote Live-ը, 2008 թվականից ի վեր սա պորտուգալացիների առաջին տնային պարտությունն էր՝ աշխարհի առաջնությունների որակավորման փուլի շրջանակում։
Վերջին անգամ Պորտուգալիան այս ստուգատեսի շրջանակում անցկացված խաղում տնային պարտություն էր կրել 2008 թվականին՝ 2-3 հաշվով զիջելով Դանիայի հավաքականին։























































