«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին շարունակում է կատալոնական ակումբի ղեկավարության հետ ակտիվ քննարկումները՝ կապված թիմի կազմն ուժեղացնելու հետ։
Ինչպես տեղեկացնում է EL Nacional-ը, իսպանացի մասնագետն ակումբի ղեկավարությանն է առաջարկել «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի թեկնածությունը։ Ըստ աղբյուրի՝ իսպանական գրանդը նախատեսում է սպասել մինչև 2023 թվականի ամառ, երբ կլրանա Սալահի և մերսիսաիդցիների միջև պայմանագրի ժամկետը, այնուհետև անվճար ձեռք բերել վերջինիս տրանսֆերը։
Եգիպտոսցի հարձակվողի տրանսֆերային արժեքնն այս պահին կազմում է 100 միլիոն եվրո։ 29-ամյա հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում դարձել է 15 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։
























































