Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը դեռ վստահ է, որ իր թիմը դուրս կգա աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։
Կիրակի օրը պորտուգալացիները պարտվեցին Սերբիայի հավաքականին (1-2)՝ զբաղեցնելով ընտրական խմբում երկրորդ տեղը։ Պորտուգալիայի հավաքականը կխաղա փլեյ-օֆֆում։
«Թվում էր, թե մենք հաղթելու ենք, բայց դա տեղի չունեցավ։ Մենք գոլ խփեցինք, դեռ հնարավորություններ կային, բայց հետո շատ խորը սկսեցինք պաշտպանվել։ Ֆուտբոլիստները փորձեցին, սակայն չկարողացան գլխիվայր շուռ տալ հանդիպումը։ Սերբիան ավելի ուժեղ էր։
Գնդակի կառավարումն ու խաղը մեր ԴՆԹ-ում է: Բեռնարդո Սիլվան միակն է, ով ուզում էր գնդակը ստանալ։ Խաղացինք վախով ու անհանգստությամբ։ Սա իմ պատասխանատվությունն է։
Մեր հեռանկարնե՞րը փլեյ-օֆֆում. Քաթար ենք գնալու։ Մենք հասկանում ենք, որ չարեցինք այն, ինչ պետք է անեինք, բայց մենք կմասնակցենք ԱԱ-ին»,- Սանտուշի խոսքերն է մեջբերում Goal-ը։























































