«Բետիսի» կիսապաշտպան Խոակին Սանչեսը հայտարարել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։
«Սա, անկասկած, իմ վերջին տարին է ֆուտբոլում: Հուսով եմ, որ այն հիանալի կլինի»,- 40-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Այս մրցաշրջանում Խոակինը «Բետիսի» կազմում անցկացրել է 12 հանդիպում և կատարել 1 գոլային փոխանցում։ Նա թիմի ավագն է։
Իսպանացու պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։
























































