Երիտասարդ կիսապաշտպան Էնես Սալին Ռումինիայի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է ԱԱ-2022-ի ընտրական փուլի Լիխտենշտեյնի դեմ խաղում (2-0):
Կիսապաշտպանը փոխարինման է դուրս եկել 82-րդ րոպեին։ Հավաքականում նա առաջին խաղն անցկացրել է 15 տարեկան 264 օրականում։
Սալին ռեկորդ է սահմանե՝լ որպես ամենաերիտասարդ ֆուտբոլիստ, ով հանդես է եկել Եվրոպայի հավաքականի կազմում պաշտոնական խաղում։
Նախկինում այս նվաճումը պատկանում էր Մարտին Էդեգորին, ով իր առաջին պաշտոնական խաղը Նորվեգիայի հավաքականի կազմում անցկացրել է 15 տարեկան 300 օրականում։
Եթե վերցնենք բոլոր հանդիպումները, ապա Էդեգորն իր դեբյուտը նշել է Սալիից մի փոքր շուտ՝ 2014 թվականի օգոստոսին նա խաղադաշտ մտավ ԱՄԷ-ի հետ ընկերական խաղում, երբ 15 տարեկան 254 օրական էր։