Պաշտպան Ստեֆան դե Վրեյը լքել է Նիդերլանդների հավաքականի ճամբարը վնասվածքի պատճառով, որը ստացել է ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ Չեռնոգորիայի դեմ խաղում (2-2):
Football Italia-ն հայտնում է, որ բժշկական հետազոտությունը 29-ամյա ֆուտբոլիստի մոտ ազդրի հետին մասի վնասվածք է ախտորոշել, ու նա վերադարձել է «Ինտեր»: Նիդերլանդների հավաքականի՝ Նորվեգիայի հետ երեքշաբթի օրը կայանալիք խաղը նա բաց կթողնի:
Վնասվածք է ստացել նաև «Ինտերի» ևս մեկ ֆուտբոլիստ՝ Ալեսանդրո Բաստոնին: Sempre Inter-ը հայտնում է, որ նա մկանային վնասվածքի պատճառով լքել է Իտալիայի հավաքականի ճամբարը ու առաջիկա երկու օրը բուժզննում կանցնի:
Իտալիայի գործող չեմպիոնի առաջիկա խաղը կկայանա նոյեմբերի 21-ին՝ «Նապոլիի» դեմ, որը գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը:
























































