«Ատլետիկոն» հետաքրքրված է պաշտպան Ֆելիպեի հետ պայմանագիրը երկարաձգելով, որի ժամկետն ավարտվում է 2022 թվականի ամռանը:
As-ը հայտնում է,որ ակումբը բանակցություններ է սկսել 32-ամյա բրազիլացու հետո նոր պայմանագիր կնքելու շուրջ:
Մադրիդյան թիմում հաշվի են առնում ֆուտբոլիստի կարևորությունը հանդերձարանում տիրող մթնոլորտի հարցում, ինչպես նաև նրա դիրքում ֆուտբոլիստների պակասի առումով:
Ընթացիկ մրցաշրջանում Ֆելիպեն Իսպանիայի առաջնության 5 հանդիպման է մասնակցել և դարձել է 1 գոլային փոխանցման հեիղնակ:
























































