«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը կարող է գլխավորել շոտլանդական «Ռեյնջերսը», հայտնում է Fichajes.net-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, նիդերլանդցի մասնագետը շոտլանդական ակումբի գլխավոր մարզչի հիմնական հավակնորդն է: Բացի Կումանից, թեկնածուների թվում են նաև Ջոն Թերին և Ջովանի վան Բրոնկհորստը:
Նոյեմբերի 11-ին Սթիվեն Ջերարդը հեռացավ «Ռեյնջերսից» և գլխավորեց «Ասթոն Վիլան»:
Անցկացրած 13 տուրից հետո «Ռեյնջերսը» շոտլանդական Պրեմիեր-լիգայի մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականն է զբաղեցնում՝ իր ակտիվում ունենալով 30 միավոր:
























































