«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը խոսել է թիմի պաշտպան Դանի Ալվեշի՝ կատալոնական ակումբ վերադառնալու մասին.
«Սա մեծ ուրախություն է: Մենք գիտենք, թե Դանին ինչպիսի ֆուտբոլիստ է, ինչպիսի պրոֆեսիոնալ է, և գիտակցում ենք այն, թե նա ինչի է հասել ակումբներում և հավաքականում: Ալվեշը շատ բան կբերի հավաքական՝ իր բնավորության, հաղթողի հոգեբանության և առաջատարության շնորհիվ:
Հույս ունենք, որ ամեն ինչ լավ կլինի: Ես անհամբերությամբ եմ սպասում նորից նրա հետ նույն հանդերձարանում լինելուն»,- Բուսկետսի խոսքերն է փոխանցում ESPN-ը:
























































