ԱԱ-2022-ի ընտրական փուլի վերջին՝ վճռորոշ տուրում Խորվաթիայի հավաքականը սեփական հարկի տակ ընդունում է Ռուսաստանին:
Խաղը կմեկնարկի ժամը 18:00-ին, իսկ թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով.
Խորվաթիա. Գրբիչ, Սոսա, Գվարդիոլ, Լովրեն, Յուրանովիչ, Բրոզովիչ, Մոդրիչ,Պաշալիչ, Պերիշիչ, Վլաշիչ, Կրամարիչ:
Ռուսաստան. Սաֆոնով, Կարավաև, Դիվեեվ, Ջիկիա, Կուդրյաշով, Բարինով, Ֆոմին, Գոլովին, Իոնով, Սմոլով, Բեկաև:
9 տուրից հետո Ռուսաստանի հավաքականը գլխավորում է H խմբի մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 22 միավոր: Երկրորդ տեղում Խորվաթիան է՝ 20 միավորով: Այս խաղով կորոշվի խմբի հաղթողը, որը ԱԱ-2022-ի ուղիղ ուղեգիր կապահովի: