«Նապոլիի» հարձակվող Լորենցո Ինսինյեն կարիերան կարող է շարունակել անգլիական Պրեմիեր-իգայում: 30-ամյա իտալացու ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին», հայտնում է Marca-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, Ինսինյեն չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը «Նապոլիի» հետ, քանի որ ակումբը նրան կրճատված աշխատավարձ է առաջարկում: Լորենցոյի գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին: Այս իրավիճակից ցանկանում է օգտվել «Չելսին», որը պատրաստ է անվճար պայմանագիր ստորագրել ֆուտբոլիստի հետ և նրան տալ պահանջվելիք աշխատավարձը:
Transfermarkt-ը Ինսինյեի տրանսֆերային արժեքը 48 մլն եվրո է գնահատում: 2020/2021 մրցաշրջանում Ինսինյեն բոլոր մրցաշարերում 48 հանդիպման է մասնակցել, որոոնցում դարձել է 19 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: Իտալիաի հավաքականի կազմում նա դարձել է Եվրո-2020-ի հաղթող:
Ընթացիկ մրցաշրջանում Ինսինյեն «Նապոլիի» կազմում բոլոր մրցաշարերում 14 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 5 գոլով և 4 գոլային փոխանցմամբ:
























































