«Բարսելոնան» մտադիր է ուժեղացնել հարձակման գիծը Չավիի` թիմին միանալուց հետո։
Կատալոնական ակումբն իր ուշադրությունը սեւեռել է «Չելսիի» երեք խաղացողների վրա, ովքեր դժգոհ են այս մրցաշրջանում իրենց ստացած խաղաժամանակից։ Կատալոնյան ակումբը հետաքրքրված է Հակիմ Զիեշով, Կալում Հադսոն-Օդոյով և Քրիստիան Պուլիշիչով։
Եթե «Բարսելոնան» որոշի կնքել այս խաղացողներից մեկի տրանսֆերային գործարքը, ապա դա, ամենայն հավանականությամբ, կլինի վարձակալության պայմանագիր, քանի որ հունվարին ցածր տրանսֆերային բյուջեն թույլ չի տա ակումբին լիարժեք տրանսֆեր իրականացնել: