Ուելսի հավաքականն ԱԱ-2022-ի վերջին տուրում սեփական հարկի տակ ընդունել է Բելառուսի ընտրանուն և 5-1 հաշվով հաղթանակ տարել:
Տանտերերի մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել կիսապաշտպան Գարեթ Բեյլը՝ անցկացնելով իր 100-րդ հանդիպումն ազգային թիմի կազմում: Ուելսցին գոլային փոխանցման հեղինակ է դարձել և փոխարինվել ընդմիջանը:
Միայն մեկ խաղացող է Ուելսի հավաքականի կազմում ավելի շատ հանդիպում անցկացրել՝ Քրիս Գանտերը «Չարլթոնից» (106): Հարկ է նշել, որ 32-ամյա պաշտպանը պահեստայինների թվում է եղել, սակայն այդպես էլ խաղաժամանակ չի ստացել:























































