«Միլանի» և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Կաֆուն մեկնաբանել է Դանի Ալվեշի վերադարձը «Բարսելոնա».
«Դանին ինձնից լավն է: Նրա փորձը շատ բան կտա ակումբին: Չնայած իր տարիքին՝ Ալվեշը հիանալի մարզավիճակում է գտնվում: Նա նույնիսկ կարող է մասնակցել Աշխարհի առաջնությանը Քաթարում: Սա հիանալի ձեռքբերում է «Բարսելոնայի» համար»,- Կաֆուի խոսքերն է փոխանցում Agencia EFE-ն:
Ալվեշը կատալոնական ակումբ է տեղափոխվել ազատ խաղացողի կարգավիճակով:
























































