«Վուլվերհեմփթոնի» հարձակվող Ադամա Տրաորեն կարող է տեղափոխվել Լա Լիգա։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Էկրեմ Կոնյուրը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Վալենսիան»։ Ըստ աղբյուրի՝ «չղջիկները» ցանկանում են գործարքն իրականացնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Անգլիական ակումբն իր հերթին ցանկություն ունեն Տրաորեի հետ նոր՝ երեք տարվա համար նախատեսված պայմանագիր կնքել։
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 10 հանդիպման, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ Վերջինիս տրանսֆերային արժեքը կազմում է 30 միլիոն եվրո։
























































