Թուրինի «Յուվենտուսը» պատրաստվում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում բաժանվել երկու ֆուտբոլիստներից։
Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, խոսքը վերաբերվում է կիսապաշտպաններ Ադրիեն Ռաբիոյին և Աարոն Ռեմզիին։
Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ռեմզին իր հերթին մասնակցել է ընդամենը հինգ խաղի, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։
























































