ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»։
Արգենտինացի մասնագետի պայմանաագրի ժամկետը փարիզյան ակումբի հետ լրանում է 2023 թվականի ամռանը։ Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, 49-ամյա մարզիչը ցանկանում է պայմանագրի ժամկետը լրանալուց հետո դիտարկել ՄՅՈՒ-ն գլխավորելու տարբերակը։
Ավելի վաղ մանկունիանցիների ղեկավարությունը հայտնել էր, որ ակումբի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից, եթե թիմը կարողանա նվաճել Չեմպիոնների Լիգայի ուղեգիր։
























































