«Լեսթերի» կիսապաշտպան Վիլֆրեդ Նդիդին կարող է տեղափոխվել Լա Լիգա։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, նիգերացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։ Ըստ աղբյուրի՝ «Արքայական ակումբի» ղեկավարությունը ցանկանում է գործարքն իրականացնել առաջիկա ամռանը։
Նդիդիի և «Լեսթերի» միջև գործող պայմանագրի ժաամկետը լրանում է 2024 թվականի ամռանը։ Կիսապաշտպանի տրանսֆերային արժեքն այս պահին գնահատվում է 60 միլիոն եվրո։
























































