«Յուվենտուսի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Պաուլո Դիբալան վնասվածք է ստացել ԱԱ-2022-ի ընտրական փուլի Ուրուգվայի դեմ խաղում:
Դիբալան հավաքականում առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 2019 թվականի նոյեմբերից հետո և փոխարինվեց ընդմիջմանը։
Դիբալայի ապաքինման ժամկետները չեն հաղորդվում: Վերջերս արգենտինացին ապաքինվել է ծանր վնասվածքից։