«Բետիսը» պատրաստվում է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում երկու նոր ֆուտբոլիստ ձեռք բերել։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, իսպանական ակումբը հետաքրքրված է Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Մարկ Ռոկայի ծառայություններով։ 24-ամյա ֆուտբոլիստը հոկտեմբերին ինը միլիոն եվրոյի դիմաց «Էսպանյոլից» էր տեղափոխվել մյունխենյան գրանդ, սակայն վերջինիս կազմում մինչ օրս ոչ մի հանդիպման չի մասնակցել։ Ռոկայի և «Բավարիայի» միջև պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2025 թվականը։
Gazzetta dello Sport-ն իր հերթին հայտնում է, որ անդալուսական ակումբի ուշադրության կենտրոնում է նաև իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Գուստավո Վիլյարը։ Վիլյարի համար պայքարում «Բետիսի» հետ կմրցակցի իսպանական մեկ այլ ակումբ՝ «Վալենսիան»։
























































