Մադրիդի «Ռեալի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչն իր սպասելիքներով է կիսվել աշխարհի առաջնության որակավորման փուլի վերջին տուրի՝ Ռուսաստանի դեմ հանդիպման վերաբերյալ։
«Մենք երեք անգամ խաղացել ենք ռուսների դեմ, և բոլոր դեպքերում հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի, սակայն վաղվա խաղում մեզ միայն հաղթանակ է անհրաժեշտ։ Միայն այդ դեպքում կկարողանանք ուղիղ ճանապարհով եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճել։
Չենք մտահոգվում այն հանգամանքից, որ ռուսները կարող են փակվել պաշտպանությունում, մենք պետք է համբերատար և ագրեսիվ գործենք՝ սպասելով հարմար շանսին։
Ռուսաստանի հավաքականից գրեթե բոլոր խաղացողներին ճանաչում եմ, բայց չեմ ցանկանում որևէ մեկին հատուկ ընդգծել։ Նրանք տաղանդավոր ֆուտբոլիստների պակաս չունեն։
Կարպինի խոսքերի վերաբերյալ կասեմ, որ պետք չէ ոչ մեկից վախենալ, սա ընդամենը խաղ է, և ամեն բան որոշվելու է խաղադաշտում»,- այս մասին Մոդրիչն ասել է նախախաղային ասուլիսի ընթացքում։























































