Աշխարհի առաջնության որակավորման փուլի նախավերջին տուրում Անգլիայի հավաքականը հինգ անպատասխան գնդակ ուղարկեց Ալբանիայի դարպասը։
Անգլիացիների գոլերից երեքն իր ակտիվում գրանցեց «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը՝ այդպիսով գերազանցելով Ուեյն Ռունիին պատկանող ռեկորդը։
Ինչպես տեղեկացնում է Opta վիճակագրական պորտալը, հեթ-տրիկի արդյունքում Քեյնն Անգլիայի հավաքականում իր գոլերի թիվը հասցրեց 39-ի, իսկ Ուեյն Ռունին ազգային ընտրանու կազմում աչքի էր ընկել խփած 37 գոլով։
























































