«Բրյուգեի» և Բելգիայի հավաքականի հարձակվող Շառլ դե Կետելարեն կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգա։
Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, 20-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Տոտենհեմը»։ Ըստ աղբյուրի՝ տաղանդավոր հարձակվողին իր թիմի կազմում ցանկանում է տեսնել անձամբ գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն։
Դե Կետելարեին ձեռք բերելու համար լոնդոնյան ակումբը պետք է պայքարի «Միլանի» հետ, որը ևս հետաքրքրվածություն ունի ֆուտբոլիստի նկատմամբ։
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը բելգիական ակումբի կազմում մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով հինգ գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։
























































