«Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հայտնել է, որ մոտ է «Տոտենհեմ» տեղափոխվելուն:
«Մի քանի տարի առաջ ես մոտ էի «Տոտենհեմի» հետ պայմանագիր կնքելուն։ Չգիտեմ, թե ինչու դա ստացվեց, բայց հիմա ես խաղում եմ «Արսենալում»:
Այն ժամանակ դեռ խաղում էի «Սենտ Էտյենում»: Ինձ հրավիրեցին Լոնդոն, առաջարկեցին այցելել «Տոտենհեմի» ակումբային բազա, ամեն ինչ լավ անցավ։ Սակայն հաջորդ օրը ինձ հետ չզանգեցին։
Ոչինչ, ես ուրախ եմ, թե ինչպես ամեն ինչ ստացվեց: Ուրախ եմ «Արսենալում» խաղալու համար,- Օբամեյանգի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
























































