Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը (CIES) հրապարակել է եվրոպական ակումբների կազմերի վերաբերյալ նոր տվյալներ։
ԲԿՄԱ-ն դարձել է ամենակայուն կազմը ունեցող թիմը. թիմերի կայունությունը չափելու համար CIES-ն ընտրել է տվյալ թիմում խաղացողների խաղացած տարիների միջին ցուցանիշը:
Ֆուտբոլիստները ԲԿՄԱ-ում միջինը խաղում են 4,83 տարի։ Երկրորդ տեղը զբաղեցնում է «Շախտյորը», իսկ երրորդը՝ «Ռեալը»։
























































