«Չելսիի» կիսապաշտպան Հաքիմ Զիեշը կարող է վարձավճարով տեղափոխվել գերմանական ակումբ, հայտնում է The Sun-ը։
Դորտմունդի «Բորուսիան» ծրագրում է հունվարին վարձակալել մարոկկացուն։ Լոնդոնյան ակումբն իր հերթին պատրաստ է բաց թողնել իր խաղացողին։
Այս մրցաշրջանում Զիեշն անցկացրել է 10 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Աֆրիկացի ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբ է տեղափոխվել Ամստերդամի «Այաքսից»։
























































