«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Գարի Նևիլը քննադատել է թիմի խաղացողներին սոցիալական ցանցերում գրառումներ անելու համար, որոնք, ըստ Նևիլի, չեն արտացոլում ֆուտբոլիստների անկեղծ զգացմունքները։
«Մանչեսթեր Յունայթեդի» հանդերձարանում կան կերպարներ, որոնցով ես հիանում եմ ոչ միայն իրենց ֆուտբոլային ունակությունների, այլև մարդկային որակների պատճառով: Բայց ես նրանց ընդհանրապես չեմ ճանաչում, երբ տեսնում եմ նրանց որոշ գրառումները սոցիալական ցանցերում:
Ես տեսնում եմ պարզապես «վանիլային» հաղորդագրություններ: Ես կարդացել եմ հրապարակումներ, որոնցում ֆուտբոլիստները անկեղծորեն չեն արտահայտվում: Ես տեսնում եմ, որ հանդերձարանի կեսը թվիթում է գրեթե նույն ձևակերպումները, կարծես սցենար են կարդում: Այս թվիթներից և հաղորդագրություններից որոշները ուշադրությունը շեղելու մարտավարություն են: Դրանք կարդալիս զգում ես, որ քեզ մանիպուլյացիայի են ենթարկում։
Ես տեսնում եմ իմ ծանոթ ֆուտբոլիստների գրառումները սոցիալական ցանցերում, որոնք օգտագործում են բառեր, արտահայտություններ և զգացմունքներ, որոնք ոչ մի կերպ չեն արտացոլում իրական կարծիքը: Գրառումները ծիծաղելու չափ ոչ անկեղծ են, և երկրպագուները դա գիտեն»,- գրել է Նևիլը The Times-ի իր սյունակում:
























































