Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները դեմ են արտահայտվել Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անգամ անցկացնելու գաղափարին:
«Պրեմիեր լիգայի բոլոր 20 ակումբները քննարկել են 2024 թվականից հետո միջազգային օրացույցի բարեփոխման գործընթացը և միաձայն դեմ են արտահայտվել ՖԻՖԱ-ի առաջարկին՝ Աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անցկացնելու վերաբերյալ:
Ակումբները մտահոգություն են հայտնել ՖԻՖԱ-ի ներկայիս առաջարկների բացասական ազդեցության վերաբերյալ, որը կապված է խաղացողների առողջության, մինչմրցաշրջանային մարզումների և մրցաշարերի որակի հետ»,- ասվում է Պրեմիեր լիգայի հայտարարության մեջ:
Պրեմիեր լիգայի գործադիր տնօրեն Ռիչարդ Մասթերսը նշել է, որ Պրեմիեր լիգան բաց է բարեփոխումների և նոր գաղափարների համար, բայց իրենք պետք է հավասարակշռություն գտնեն անգլիական և միջազգային ֆուտբոլի միջև, որպեսզի չվնասեն բուն խաղին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ այս առաջարկին դեմ էին արտահայտվել նաև ՈՒԵՖԱ-ի ղեկավար Ալեքսանդր Չեֆերինը և Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (CONMEBOL):























































