Պաշտպան Դանի Ալվեշն արդեն համաձայնեցրել է «Բարսելոնայի» հետ պայմանագրի կետերը։ Այս մասին Twitter-ում գրել է լրագրող Նիկոլո Շիրան:
38-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր կստորագրի մինչև տարեվերջ՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ:
Պայմանագրի վերջնական մանրամասներն դեռ հայտնի չեն։
Այս պահին Ալվեշն ազատ խաղացողի կարգավիճակ ունի։ Սեպտեմբերին նա հեռացել էր բրազիլական «Սան-Պաուլուից»։ Անձամբ բրազիլացին բազմիցս ասել է, որ պատրաստ է օգնել «Բարսելոնային»։ Ավելին, նա ասել էր, որ իր վերադարձը մեկ հեռախոսազանգի հարց է։