Կազանի «Ռուբինի» կիսապաշտպան Խվիչ Կվարացխելիան շարունակում է մնալ «Միլանի» հետաքրքրության կենտրոնում։ Այս մասին հաղորդում է Calciomercato.com-ը։ Աղբյուրի համաձայն՝ իտալական ակումբը շարունակում է ուշադիր հետևել ֆուտբոլիստի ելույթներին, ով երեկ դուբլի հեղինակ դարձավ Շվեդիայի հավաքականի հետ ԱԱ-2022-ի ընտրական խաղում (2:0):
Այս մրցաշրջանում Խվիչա Կվարացխելիան կազանյան ակումբի կազմում անցկացրել է 14 հանդիպում։ Նա խփել է մեկ գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։ Անցած մրցաշրջանում Կվարացխելիան «Ռուբինի» կազմում մասնակցել է 23 հանդիպման, որոնցում դարձել է 4 գոլի և ութ գոլային փոխանցման հեղինակ։
Նրա պայմանագիրը կազանյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջին։
























































