Իտալիայի հավաքականի և «Սասուոլոյի» հարձակվող Դոմենիկո Բերարդին կարիերան կարող է շարունակել Անգլիայի Պրեմիեր Լիգայում։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Նիկոլո Շիրան, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»։ Ըստ աղբյուրի՝ Բերարդիի տրանսֆերը ձեռք բերելու համար «զինագործները» պետք է պայքարեն «Ֆիորենտինայի» հետ, որը նույնպես ցանկանում է իր կազմում տեսնել հարձակվողին։
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով հինգ գոլի և երկու արդյունավետ փոխանցման հեղինակ։ Վերջինիս տրանսֆերային արժեքն այս պահին գնահատվում է 35 միլիոն եվրո։
























































