Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող, իսկ ներկայումս հեռուստափորձագետ Գարի Լինեկերը մեկնաբանել է Սթիվեն Ջերարդի՝ «Ասթոն Վիլայի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելը։
«Հիանալի նշանակում։ Նա արդեն ցույց է տվել, որ որպես մարզիչ ահռելի պոտենցիալ ունի։ Նրան լավագույնն եմ մաղթում»,- գրել է Լինեկերը թվիթերյան իր էջում։
Ջերարդը ավելի վաղ գլխավորում էր շոտլանդական «Ռեյնջերսը»։
























































