Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է ԱԱ-2022-ի 9-րդ տուրում Իռլանդիայի դեմ գոլազուրկ ոչ-ոքին։
«Իռլանդիայում միշտ դժվար է խաղալը, բայց վաստակած միավորն առավելությունը մեզ է տալիս։ Կիրակի օրը տնային մարզադաշտում մեր հարազատ երկրպագուների առջև մենք կտոնենք Քաթարում կայանալիք աշխարհի առաջնություն մեր դուրս գալը։ Առա՛ջ, Պորտուգալիա՛»,- գրել է Ռոնալդուն ինստագրամյան իր էջում։
Հիշեցնենք՝ Պորտուգալիան A խմբի առաջին հորիզոնականը կիսում է Սերբիայի հետ։ Երկու թիմերն էլ իրենց ակտիվում 17 միավոր ունեն, բայց լրացուցիչ ցուցանիշներով պորտուգալացիներն առջևում են։ Եզրափակիչ տուրում այս հավաքականները կհանդիպեն Լիսաբոնում։























































