Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում տեղի ունեցան 5-րդ տուրի հանդիպումները։
Ավստրալիա-Սաուդյան Արաբիա (0-0)
Հարավային Կորեա-ԱՄԷ (1-0)
Լիբանան-Իրան (1-2)
Վիետնամ-Ճապոնիա (0-1)
Չինաստան-Օման (1-1)
Իրաք-Սիրիա (1-1)
5 տուրից հետո A խմբում մրցաշարային աղյուսակի առաջատարն է 13 միավոր վաստակած Իրանի Իսլամական Հանրապետության հավաքականը։ Հարավային Կորեան 11 միավորով երկրորդն է։
B խմբում առաջին տեղում է 13 միավոր վաստակած Սաուդյան Արաբիան։ Ավստրալիայի ընտրանին 10 միավորով երկրորդն է։ Ճապոնիան ունի 9 միավոր։























































