Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում հերթական հանդիպումներն անցկացրին Հարավային Ամերիկան ներկայացնող հավաքականները։
Էկվադորի հավաքականը Պյերո Հինկապյեի խփած միակ գոլի շնորհիվ հաղթեց Վենեսուելային։ Չիլին նույն հաշվով մրցակցի հարկի տակ առավելության հասավ Պարագվայի նկատմամբ։ Պարագվայցիների կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Անտոնի Սիլվան։
Օրվա երրորդ 1-0 հաշիվը գրանցվեց Բրազիլիա-Պերու խաղում, որտեղ էլ միակ և հաղթական գոլը խփեց Լուկաս Պակետան։ Հենց այս հաղթական գոլի շնորհիվ Բրազիլիան հարավամերիկյան գոտում առաջինը նվաճեց Կատար 2022-ի ուղեգիր։
Վերջին խաղում Պերուն 3-0 հաշվով հաղթեց Բոլիվիային։ Տանտերերի կազմում աչքի ընկան Լապադուլան, Կուեվան և Պենյան։
Բրազիլիան 34 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Արգենտինան 25 միավորով երկրորդն է։ Լավագույն եռյակը եզրափակում է 20 միավոր վաստակած Էկվադորը։























































