Չարենցավանի «Վանի» հարձակվող Էրնիստ Բատիրկանովը հաղթական գոլի հեղինակ է դարձել իր երկրի ազգային հավաքականի կազմում։
Երեկ տեղի ունեցած ընկերական խաղում Ղրղըզստանի ազգային հավաքականը 2-1 հաշվով հաղթեց Սինգապուրի ընտրանուն։ Հանդիպման 10-րդ րոպեին իր թիմի երկրորդ գոլի հեղինակը դարձավ Բատիրկանովը։
Երեկվա հանդիպումը իր երկրի ազգային թիմի կազմում 23-ամյա հարձակվողի համար 9-րդն էր, իսկ խփած գոլը՝ առաջինը։























































