Աշխարհի առաջնության որակավորման փուլի 9-րդ տուրում Ռուսաստանի հավաքականը 6-0 հաշվով ջախջախեց Կիպրոսի ընտրանուն։
Ինչպես տեղեկացնում է Optalvan-ը, երեկվա հաղթանակը 1965 թվականին գրանցած ցուցանիշի կրկնություն էր։ Վերջին անգամ այդ թվականին էր ԽՍՀՄ-ի հավաքականը աշխարհի առաջնության որակավորման փուլում մրցակցին հաղթել 6-0 հաշվով։ Այդ ժամանակ ռուսների մրցակիցները եղել էին դանիացիները։
9 տուրից հետո Ռուսաստանի հավաքականը վաստակել է 22 միավոր և զբաղեցնում է H խմբի առաջին հորիզոնականը՝ երկու միավորով գերազանցելով Խորվաթիայի ընտրանուն։























































