Օգտվելով հավաքականների խաղերով պայմանավորված միջազգային դադարից՝ «Նորավանքը» վաղը՝ նոյեմբերի 11-ին, ընկերական հանդիպում կանցկացնի՝ հյուրընկալվելով «Վան» ֆուտբոլային ակումբին։
Այս մասին հայտնում է «Նորավանքի» մամուլի քարտուղարությունը։
Հանդիպումը տեղի կունենա Չարենցավանի քաղաքային մարզադաշտում և կմեկնարկի ժամը 13։00-ին։
























































