«Պարմայի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման հատուկ մարզահագուստ կկրի ակումբի կազմում Ա Սերիայում իր նորամուտի 26-ամյակի առթիվ։ 1995 թվականի նոյեմբերի 19-ին Բուֆոնն Ա Սերիայում իր առաջին հանդիպումն է անցկացրել «Պարմայի» կազմում։ Հիմա նա հատուկ մարզաշապիկով հանդես կգա Սերիա B-ի՝ «Կոզենցայի» դեմ խաղում, որը կկայանա 2021 թվականի նոյեմբերի 19-ին։
Դարպասապահի մարզաշապիկը կհիշեցնի այն, ինչը նա կրել էր 26 տարի առաջ Ա Սերիայի՝ «Միլանի» դեմ խաղում (0-0)։ Մարզաշապիկը դիզայնում օգտագործվել են կարմիր-սպիտակ երանգներ։
Բուֆոնն ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ վերադարձավ «Պարմա»։ 12 տուրից հետո թիմը մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ վաստակած 16 միավորով։ «Կոզենցան» 16-րդ տեղում է՝ 14 միավորով։

On 19 November 1995, @gianluigibuffon made his Parma debut. To celebrate this anniversary, he’ll wear a special @ErreaOfficial shirt in our next match 👕
Buy yours now 🛍️➡️ https://t.co/EN0uyrM2hu pic.twitter.com/XVQoWVl7gJ
— Parma Calcio 1913 (@ParmaCalcio_en) November 10, 2021
























































