«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն դեմ է եղել «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարի տեղափոխությանը լոնդոնյան ակումբ։
«Դենիել Լևին ցանկանում էր պայմանագիր կնքել Էդեն Ազարի հետ, բայց Կոնտեն նրան ասաց «ոչ»։ Պատճառն այն էր, որ նա Ազարին ճանաչում է «Չելսիից»։ Կոնտեն ասում է, որ Էդենին չի բավականեցնում ինտենսիվությունն ու աշխատասիրությունը։
Զարմանալի է, բայց Կոնտեն Լևիին խնդրել է Լոնդոն վերադարձնել Գարեթ Բեյլին։ Նրա պայմանագիրն ավարտվում է մրցաշրջանի վերջում, բայց ձմռանը նա չի կարողանա անվճար հեռանալ»,- ասել է լրագրող Էդուարդո Ինդան El Chiringuito TV-ին։
Ընթացիկ մրցաշրջանում Ազարը «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում 11 հանդիպման է մասնակցել և դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ։ Բեյլը մադրիդյան ակումբի կազմում 3 հանդիպման է մասնակցել և դարձել է 1 գոլի հեղինակ։
























































