ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 որակավորման H խմբի վեցերորդ մրցափուլի Ֆրանսիա Մ-21 – Հայաստան Մ-21 խաղին ընդառաջ՝ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը նոյեմբերի 10-ին նախախաղային մարզում անցկացրեց ֆրանսիական Գրենոբլ քաղաքի «Ստադ Դեզ Ալպ» մարզադաշտում։
Ֆրանսիա Մ-21 – Հայաստան Մ-21 հանդիպումը կկայանա նոյեմբերի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։45-ին։
ՀՖՖ մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել մեր հավաքականի մարզումից։
























































